Lifestyle (երգ)
«Lifestyle» | |||||
---|---|---|---|---|---|
Rich Gang-ի, Յանգ Թագի և Rich Homie Quan-ի սինգլը | |||||
Թողարկված | Հունիսի 4, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2014 | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 4:29 | ||||
Լեյբլ | Cash Money Records, Republic Records | ||||
Պրոդյուսեր | London on da Track | ||||
Rich Gang-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Յանգ Թագի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Rich Homie Quan-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Lifestyle», ամերիկյան Rich Gang խմբի երգը, որը կատարում են ամերիկացի ռեփերներ Յանգ Թագը և Rich Homie Quan-ը։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունիսի 5-ին՝ Cash Money Records և Republic Records լեյբլների կողմից։ Երգը գրվել է Birdman-ի, Յանգ Թագի, Rich Homie Quan-ի և London on da Track-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է[1]։
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Pitchfork Media» օնլայն հրատարակչության կազմած 2014 թվականի լավագույն 100 երգերի ցանկում, «Lifestyle» երգը զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը[2]։ «Complex» ամսագիրը երգին տվել է 2-րդ հորիզոնականը 2014-ի 50 լավագույն երգերի ցանկում[3]։ «Lifestyle»-ը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard» ամսագրի կազմած 2014 թվականի լավագույն 10 ռեփ երգերի ցանկում[4]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Բի Էլ Բին, թողարկվել է 2014 թվականի հունիսի 30-ին[5]։
Ռեմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսին ամերիկացի ռեփեր Լիլ Բուսին թողարկել է «Lifestyle» երգի իր ռեմիքս տարբերակը[6]։ Նույն տարվա սեպտեմբերին R&B երգիչ Ջեքիսը թողարկել է իր ռեմիքսը տարբերակն ու դրա տեսահոլովակը[7], իսկ հոկտեմբերին մեկ այլ ռեմիքս է ներկայացրել նաև ռեփեր Վակա Ֆլոկա Ֆլեյմը[8]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 16 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 4 |
ԱՄՆ (Billboard R&B/Hip-Hop Airplay) | 1 |
Բելգիա (Ultratop Flanders Urban) | 40 |
Տարեվերջի հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2014) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 72 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Birdman Presents Rich Gang ft. Young Thug & Rich Homie Quan - Lifestyle Music Video | Listen
- ↑ «The 100 Best Tracks of 2014». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The 50 Best Songs of 2014». Complex. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The 10 Best Rap Songs of 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26–ին-ին.
- ↑ Rap-Up.com || VIDEO: RICH GANG F/ YOUNG THUG & RICH HOMIE QUAN – ‘LIFESTYLE’
- ↑ Lil Boosie – Lifestyle (Remix)
- ↑ «Jacquees – Lifestyle (Quemix) (Music Video)». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25–ին-ին.
- ↑ NEW MUSIC: WAKA FLOCKA FLAME – ‘LIFESTYLE (REMIX)’
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|